00:00:00

Բոլիվիան դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ

02:25, 25 հունվար 2020 Աշխարհ

Բոլիվիայի ժամանակավոր կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ վերջինիս՝ հարավամերիկյան հանրապետության նկատմամբ «թշնամական վերաբերմունքի» պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Բոլիվիայի ԱԳՆ-ի հայտարարությանը: «ԱԳՆ-ը հայտնում է քաղաքացիներին եւ միջազգային հանրությանը, որ որոշել է այսօրվանից դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ»,-ասվում է հայտարարության մեջ: Ինչպես նշում է բոլիվիական նախարարությունը, որոշումը կապված է «վերջերս Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյիի անընդունելի հայտարարությունների եւ մշտապես թշնամական վերաբերմունքի, Կուբայի կողմից Բոլիվիայի սահմանադրական կառավարության հասցեին պարբերաբար վիրավորանքներ հասցելու հետ»: Ավելի վաղ Բոլիվիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ժանին Անյեսը հայտարարել էր, որ պետության նախկին ղեկավար Էվո Մորալեսի կառավարությունը փոխանցել է Լա Պասում Կուբայի դեսպանատանը 147 մլն դոլար Կուբայից բժիշկների ծառայությունների դիմաց, որոնք աշխատել են Բոլիվիայում: Անյեսի պնդմամբ՝ բժիշկները ստացել են այդ գումարի միայն 20 տոկոսը: Կուբայի ԱԳ նախարարն անվանել է Անյեսի խոսքերը «ինքնահռչակված ռեժիմի լկտի սուտ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր