00:00:00

Պենտագոնը հայտնել է ԱՄՆ-ի 34 զինծառայողի կոնտուզիայի մասին Իրաքում բազաների ուղղությամբ Իրանի հրթիռակոծման հետեւանքով

02:13, 25 հունվար 2020 Աշխարհ

ԱՄՆ-ի 34 զինծառայող ստացել է կոնտուզիա հրթիռային հարվածի հետեւանքով, որը հասցրել էր Իրանը Իրաքում երկու ռազմաբազաների ուղղությամբ հունվարի 8-ի լույս գիշերը: Այդ մասին ուրբաթ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի պատշոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հաֆմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ընդհանուր առմամբ 34 զինծառայողների մոտ ախտորոշվել է կոնտուզիա: Ութ զինծառայող, որոնք ավելի վաղ տեղափոխվել էին Գերմանիա, վերադարձել են ԱՄՆ, որտեղ շարունակում են ստանալ բուժօգնություն,-ասել է նա:-Ինը զինծառայող, որոնք տեղափոխվել էին Գերմանիա, դեռեւս գտվում են այնտեղ բուժման նպատակով: Քուվեյթ ուղարկված մեկ զինծառայող վերադարձել է Իրաք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր