00:00:00

Նիդերլանդների թագավորը ինքն է վարել այն ինքնաթիռը, որով ժամանել է Իսրայել

23:24, 24 հունվար 2020 Աշխարհ

Իսրայել է ժամանել Նիդերլանդների պատվիրակության ինքնաթիռը, որը վարելիս է եղել անձամբ պետության թագավորը: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը: Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը պատվիրակությանը բերել է մասնակցելու Հոլոքոստի հիշատակի համաշխարհային ֆորումին: Տեսանյութում լսվում է, թե ինչպես է դիսպետչերը ասում. «Բարի գալուստ, Ձերդ գերազանցություն»: Ավելի վաղ թագավորը ասել էր, որ ինքը 20 տարի ուղևորատար ինքնաթիռի օդաչու է աշխատել: Նա թռիչքներ է կատարում շաբաթը երկու անգամ, որպես KLM ավիաընկերության օդաչու: Թագավորը սկսել է աշխատել որպես օդաչու մինչև 2013 թվականին իր գահ բարձրանալը, երբ նրա մայր Բեատրիքսը հրաժարվեց գահից: Վիլլեմ-Ալեքսանդրը աշխատել է KLM ավիաընկերության դուստր կազմակերպության` KLM Cityhopper կազմակերպությում` որպես երկրորդ օդաչու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր