00:00:00

Բելառուսը չի կարող լինել որեւէ երկրի մասը. Լուկաշենկո

22:40, 24 հունվար 2020 Աշխարհ

Բելառուսը չի կարող լինել որեւէ երկրի մասը, նույնիսկ «մեր եղբայրական Ռուսաստանի» մասը: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանսդր Լուկաշենկոն: «Մենք մեր երկիրն ունենք: Մենք ինքնիշխան ենք ու անկախ: Սեփական ուղեղով եւ ձեռքերով ինչ կարողացել՝ վաստակել ենք, կառուցում ենք մեր երկիրը: Եվ մենք չենք կարող լինել որեւէ երկրի մասը: Ես չեմ կարող ձեզ դավաճանել ու Բելառուսը տարրալուծել, թեկուզ եւ մեր եղբայրական Ռուսաստանի մեջ»,- ասել է Լուկաշենկոն, փոխանցում է ԲելՏԱ-ն: Պետության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում ինքը «1,5-2 տարի առաջ հստակ եւ միանշանակ ասել է՝ Բելառուսում դա չի կարող անել ոչ մեկը»: «Նույնիսկ եթե ես դրան գնամ (ՌԴ կազմի մեջ Բելառուսի մտնելը), ապա բելառուսները նման որոշում ընդունելուց հետո մեկ տարվա ընթացքում ինձ կուտեն»,- նշել է Լուկաշենկոն: «Ես չեմ ուզում լինել Բելառուսի վերջին նախագահը: Պատվաբեր է առաջինը լինելը, բայց վերջինը լինել չեմ ուզում: Ես ուզում եմ, որ մեր երեխաները հողի այս կտորի վրա ապրեն խաղաղության, համաձայնության մեջ: Ռուս մարդու, ռուսաստանցիների հետ գիրկընդխառն: Նրանք մեզ օտար չեն: Ռուսաստանցիները մեր մարդիկ են: Ճիշտ է, հիմա նրանցից քիչ բան է կախված»,- ասել է Բելառուսի նախագահը: «Մենք չենք ուզում ավելորդ լարել մեր գլխավոր դաշնակցին: Նա իսկապես մեր գլխավոր դաշնակիցն է: Գուցե խելքի կգան եւ կվերադառնան նորմալ հարաբերությունների: Մենք ցանկանում ենք նրանց հետ աշխատել, բայց հավասար պայմաններով: Մարդիկ, ձեռնարկությունները պետք է հավասար պայմաններում լինեն, եւ երկրներն էլ պետք է հավասար պայմաններում լինեն»,- նշել է նա: Լուկաշենկոյի խոսքով՝ դա չի նշանակում վերցնել ամենը, ինչ կա Ռուսաստանում եւ Բելառուսում, դարսել եւ կիսել: «Մեզ պետք չի, մենք կխեղդվենք այդ կտորից: Մենք ուղղակի պետք է գոյատեւենք հավասար պայմաններում: Եվ մրցակցենք: Եվ ես համոզված եմ, որ մենք կհաղթահարենք»,- ասել է նա: Լուկաշենկոյի կարծիքով՝ մտածելու ոչինչ չկա, Բելառուսը հրաշալի հարաբերություններ ունի շատ երկրների հետ: «Մենք արդեն այսօր առանձնապես չենք տուժում, որ նրանք (ռուսական կողմը) մեր առաջ փակում է սննդամթերքի շուկան: Ընդ որում՝ լկտիաբար, անամոթաբար, առանց պատճառի: Որ խոնարհի, նվաստացնի: Մենք դրանով չենք պատասխանում: Բայց չէ՞ որ կարող ենք նաեւ պատասխանել: Ժամանակ կար, երբ նրանք սկսեցին մեզ տորպեդահարել: Մենք սկսեցինք նրանց ավտոմեքենաները ստուգել Սմոլենսկի մոտ: Եվ երկաթուղու ու ավտոտրանսպորտի հերթը ձգվեց մինչեւ Կրեմլ: Այդ ժամանակ տեսան, որ այդպես վարվել չի կարելի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր