00:00:00

Պուտինը բարձրացրել է պաղեստինյան պատվո պահակախմբի սպայի ընկած գլխարկը (տեսանյութ)

22:29, 24 հունվար 2020 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բեթղեհեմ կատարած այցի ընթացքում բարձրացրել է պաղեստինյան պատվո պահակախմբի սպայի` գետնին ընկած գլխարկը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը: Ինչպես երևում է Պաղեստինի նախագահի անձնական լուսանկարիչ Մահամմադ Աթիքի հրապարակած կադրերում, անցնելով շարք կանգնած զինվորականների կողքով` ռուս առաջնորդը նկատել է գետնին ընկած գլխարկը:  ՌԴ նախագահը կանգնել է, վերցրել է գլխարկն ու դրել սպայի գլխին: ՌԴ նախագահը բթամատն է ցույց տվել սպային` ակնարկելով, որ ամեն ինչ լավ է: «Նախագահ Պուտինի հարգանքը պաղեստինյան գվարդիայի նկատմամբ»,- տեսանյութը մակագրել է Աթիքը: Իր այցի ժամանակ Վլադիմիր Պուտինը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերն ու Մերձավոր Արևելքում իրավիճակը: https://twitter.com/Kremlinpool_RIA/status/1220684298484928512?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1220684298484928512&ref_url=https%3A%2F%2Fwww.tert.am%2Fam%2Fnews%2F2020%2F01%2F24%2Fputin%2F3193218

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր