00:00:00

Ղազախստանը դադարեցրել է նավթի արտահանումը Չինաստան

02:02, 23 հունվար 2020 Աշխարհ

Ղազախստանը դադարեցրել է նավթի արտահանումը Չինաստան։ Արտահանումը կարող է վերսկսվել CNPC- Актобемунайгаз ղազախաչինական համատեղ վերամշակող ընկերության ռեսուրսներից դուրս գրվող նավթի որակի խնդիրները կարգավորելուց հետո: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը: Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ 2020-ի հունվարի 16-ին CNPC- Актобемунайгаз ընկերությունից Ղազախստանի ազգային օպերատորի գազատարներում հայտնված նավթի որակի փորձաքննության արդյունքներով քլորօրգանական միացության գերազանցված մակարդակ է հայտնաբերվել: Նույն օրն էլ կասեցվել է նավթի ընդունումը CNPC- Актобемунайгаз ընկերությունից մինչև նավթի որակի հետ կապված հարցերը կարգավորվեն: Այսօր ավելի վաղ ղազախական ընկերությունից հայտնել էին նավթի արտահանման ծավալների նվազման մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր