00:00:00

ԱՄՆ-ն արգելել է իրանցի ներդրողների եւ գործարարների ԱՄՆ տարածք մուտքը եւ մնալը

01:52, 23 հունվար 2020 Աշխարհ

ԱՄՆ-ն արգելել է իրանցի ներդրողների եւ գործարարների ԱՄՆ տարածք մուտքը եւ մնալը, հաղորդում է AP-ը: Նոր կանոնների համաձայն՝ իրանցիներն ու նրանց ընտանիքներն այլեւս իրավունք չունեն հայտ ներկայացնել կամ երկարաձգել այսպես կոչված E-1 եւ E-2 վիզաները: Արգելքն ուժի մեջ կմտնի վաղը: Այդ վիզաներն արտասահմանցի «թրեյդերներին» եւ «էական ներդրողներին» թույլ է տալիս ապրել եւ աշխատել ԱՄՆ-ում: ԱՄՆ քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունը հայտարարել է, որ փոփոխությունը արդյունք է Իրանի հետ 1955 թվականին կնքված համաձայնագրից Վաշինգտոնի դուրսբերման: Իրանցիները, որոնք ԱՄՆ-ում համապատասխան վիզաներ են ստացել, պետք է լքեն երկիրը վիզաների գործողության ժամկետի ավարտից հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր