00:00:00

Պարագվայի նախագահը վարակվել է դենգե տենդով

02:44, 23 հունվար 2020 Աշխարհ

Պարագվայի նախագահ Մարիո Աբդա Բենիտեսը վարակվել է դենգե տենդով: Այս մասին ABC հեռուստաալիքի եթերում հայտնել է երկրի առողջապահության նախարար Խուլիո Մասսոլենին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նախագահի ինքնազգացողությունը վատացել է, ջերմությունը բարձրացել է մինչեւ 38,5 աստիճան, եղել են նաեւ այլ ախտանիշներ, որոնք վկայել են դենգե տենդի մասին, որն այժմ տարածված է Պարագվայում: «Ինչ վերաբերում է նախագահի առողջությանը, ապա նա լավ վիճակում է գտնվում, մենք ունենք անալիզների պատասխանները, որոնք պնդում են, որ նախագահը հիվանդ է տենգեով»,- ասել է Մասսոլենին: Նա հավելել է, որ պետության ղեկավարը կշարունակի աշխատել ոչ մեծ սահմանափակումներով: Պարագվայում այս տարի գրանցվել է դենգեով վարակման 94 դեպք, մահվան 2 դեպք: Դենգե տենդը վտանգավոր վիրուսային հիվանդությունը: Վիրուսը տարածում են հատուկ մոծակները, որոնք կոչվում են Aedes Aegypti: Դրանք հիմնականում բնակվում են արեւադարձային եւ մերձարեւադարձային կլիմա ունեցող երկրներում: Հիվանդության ախտանիշներից են բարձր ջերմությունը, սրտխառնոցը, ցանը, գլխացավերն ու հոդացավերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր