00:00:00

ԱՄՆ-ը Իրաքից հանում է տուժած զինծառայողներին, Թրամփը հավաստիացնում է, որ վնասվածքները լուրջ չեն

00:46, 23 հունվար 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ ամերիկացիների կողմից օգտագործվող Իրաքի երկու բազաներին Իրանի հրթիռային հարվածների ժամանակ 11 ամերիկացի զինծառայողների ստացած վնասվածքները լուրջ չեն, հայտնում է Reuters-ը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հունվարի 22-ին հայտնել է, որ Իրաքից Գերմանիա էլի զինծառայողներ են տարվել բժշկական հետազտության անցկացման համար։ Լրացուցիչ վնասվածքները կարող են ապագայում հայտնաբերվել, ասվում է հայտարարության մեջ։ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը, խոսելով անհայտ մնալու պայմանով, ասել է, որ մոտ տասնյակ զինծառայողներ են տարվել Գերմանիա։ Թրամփը եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները սկզբնապես հայտարարել էին, որ Իրանի հրթիռային հարվածներից ոչ մի ամերիկացի չի սպանվել եւ չի տուժել։ Սակայն ավելի ուշ Պենտագոնը հայտարարել էր, որ ԱՄՆ 11 զինծառայողներ ուղեղի ցնցման դեմ բուժման կուրս են անցել։ Չորեքշաբթի օրը Թրամփը հրաժարվել է բացատրել այդ հակասությունը։ «Ես լսել եմ, որ նրանք գլխացավեր եւ մի երկու այլ բան են ունեցել, սակայն ես կասեի, որ դա այնքան էլ լուրջ չէ»,- Դավոսում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թրամփը։ Այն հարցին, թե լուրջ չի՞ համարում է արդյոք նա գլխուղեղային վնասվածքը, Թրամփը պատասխանել է․ «Նրանք այդ մասին ինձ մի քանի օր անց են պատմել։ Դուք պետք է պաշտպանության նախարարությանը հարցնեք»։ «Ես չեմ համարում դրանք շատ կուրջ վնասվածքներ՝ համեմատած այլ վնասվածքների հետ, որոնք ես տեսել եմ։ Ես տեսել եմ առանց ոտքերի ու ձեռքերի մարդկանց»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր