00:00:00

ԱՄՆ Սենատը կանոններ է սահմանել Թրամփի իմփիչմենթի հարցով լսումների առաջին օրվա արդյունքում

23:14, 22 հունվար 2020 Աշխարհ

ԱՄՆ Սենատը հիմնարար կանոններ է ընդունել նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի շուրջ լսումների առաջին օրվա ընթացքում տեղի ունեցած 13-ժամյա քննարկումների արդյունքում: Ինչպես հայտնում է BBC News-ը, լսումները կվերսկսվեն չորեքշաբթի՝ մեղադրող կողմի փաստարկներով, այնուհետև կհաջորդի պաշտպանության ելույթն ու հարցեր կտրվեն: Դեմոկրատ դատախազների և Թրամփի փաստաբանների միջև տարաձայնություններ են ի հայտ եկել ընթացակարգի վերաբերյալ, իսկ հանրապետականները մերժել են ավելի շատ վկաների ներգրավելու նրանց պահանջը: Սենատի հանրապետական մեծամասնության ընդունած կանոնակարգի համաձայն՝ յուրաքանչյուր կողմին 24 ժամ կտրվի փաստարկները ներկայացնելու համար 3 օրվա ընթացքում: Սենատորներին արգելվում է լսումների ընթացքում սոցցանցում գրառումներ անել և խոսել իրենց կողքին նստածների հետ: Այնուհետև կքննարկվի նոր վկաների հարցաքննության հարցը: Դեմոկրատները ցանկանում են լսել Սպիտակ տանը Թրամփի հետ սերտ համագործակցած մարդկանց, այդ թվում՝ անձնակազմի գործող ղեկավար Միք Մալվեյնիին և նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին: Սակայն հանրապետականներից շատերը դեմ են այդ առաջարկին: Թրամփը երրորդ նախագահն է, որը իմփիչմենթի հարցով դատական գործընթաց է նախաձեռնվել Կոնգրեսում: Նրան մեղադրում են իշխանության չարաշահման և Կոնգրեսում քննչական աշխատանքները խոչընդոտելու մեջ: Թրամփը հերքում է իր մեղավորությունը: Հիշեցնենք, որ Թրամփի իմփիչմենթի հարցը Սենատին է փոխանցվել Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի կողմից, որում մեծամասնությունը դեմոկրատներ են՝ ի տարբերություն Սենատի: Վերլուծաբանների կարծիքով՝ Սենատը, որի մեծամասնությունը հանրապետական գործիչներն են կազմում, չի դատապարտի Թրամփին և չի հեռացնի նրան պաշտոնից:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր