00:00:00

6-ամյա տղան հավաքել է 230 հազար դոլար ավստրալական հրդեհներից տուժածների համար

21:02, 21 հունվար 2020 Աշխարհ

Վեցամյա Օուենի ծնողները՝ Քեյթլին եւ Սայմոն Քոլիները, օգնել են նրան դրամահավաք կազմակերպել Ավստրալիայում տուժած կենդանիներին օգնելու համար։ Ակցիան ստացել է Owen’s Australian Creature Rescue անվանումը։ «Երբ Օուենն առաջին անգամ իմացավ հրդեհների մասին, նա, ինչպես եւ մենք բոլորս, շատ մտահոգվեցինք։ Մենք ցանկանում էինք ինչ-որ բան անել, որպեսզի նա օգնելու հնարավորություն ունենար»,- ասում է Քեյթլին Քոլին։ Քեյթլինի խոսքով՝ փոքր կավե կոալաներ ստեղծելու գաղափարը ի հայտ եկավ որպես ընկերներին եւ ընտանիքի անդամներին շնորհակալություն հայտնելու միջոց իրենց ներդրած ավանդի համար։ Դրամը հավաքող GoFundMe-ի էջում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ ձեռքի աշխատանք կավե կոալան որպես երախտագիտական նվեր կստանան նվիրատուները, ովքեր ֆոնդի հաշվին կփոխանցեն 50 եւ ավելի դոլար։ Ինքը՝ Օուենը, ասում է, որ պարզապես սիրում է կենդանիներին։ Նրան հատկապես դուր են գալիս կոալաները, որովհետեւ նրանք մագլցում են ծառերի վրա։ Օուենն արդեն վաղուց անցել է հազար դոլարի նախնական սահմանը՝ հավաքելով ավելի քան 230 հազար։ Հիմա նա մինչեւ երեք մլն դոլարի հասնելու հույս ունի։ Նվիրատվությունները կփոխանցվեն Wildlife Rescue South Coast Inc.-ին, որը վայրի կենդանիների փրկության եւ վերականգնման ամենամեծ խումբն է Նոր Հարավային Ուելսի հարավային ափի շրջանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր