00:00:00

Եվրահանձնաժողովը 900 միլիոն եվրո է տրամադրել ամբողջ աշխարհում հումանիտար օգնություն իրականացնելու համար

20:39, 21 հունվար 2020 Աշխարհ

Եվրոպական հանձնաժողովը հաստատել է հումանիտար ճգնաժամերից տառապող երկրների օգնության բյուջեն` 900 միլիոն եվրո: Միջոցները նախատեսված են 2020 թվականին ավելի քան 80 երկրի օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հաղորդում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը: «Չնայած հակամարտությունը մնում է սովի և տեղահանման գլխավոր պատճառը, դրա ազդեցությունը զգալիորեն վատթարացել է կլիմայական փոփոխությունների պատճառով: Եվրոպան պատասխանատու է օգնության կարիք ունեցողներին աջակցելու համար: Մեր օգնությունը կախված է ամբողջական հումանիտար հասանելիությունից, որպեսզի կազմակերպությունները, որոնք օգնություն են ցուցաբերում, կարողանան կատարել իրենց կարևոր աշխատանքը»,-հայտարարել է ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերի հանձնակատար Յանես Լենարչիչը: Եվրամիության միջոցներից 400 միլիոն եվրո կտրամադրվի Աֆրիկային, մասնավորապես` Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հակամարտությունից տուժածներին, Սահելում պարենային ճգնաժամից տառապողներին և Սուդանում, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում և Չադում բռնություններից փախուստի դիմածներին: Մերձավոր Արևելքում Եվրամիության միջոցներից 345 միլիոն եվրո կտրամադրվի Սիրիայում հումանիտար ճգնաժամի լուծման, հարևան երկրներում փախստականների կարգավիճակի բարելավման և Յեմենում խիստ ծայրահեղ իրավիճակի մեղմման համար: Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրների խոցելի խավերին օգնելու համար կտրամադրվի 111 միլիոն եվրո: Մասնավորապես` օգնություն կցուցաբերվի Վենեսուելայում ճգնաժամից տուժածներին և հարևան երկրներում փախստականներին: ԵՄ-ն կշարունակի նաև օգնություն ցուցաբերել այնպիսի ասիական երկրների, ինչպիսիք են Աֆղանստանը, Մյանման և Բանգլադեշը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր