00:00:00

Նորածին որդու առջեւ ծնկած աղոթող հոր լուսանկարը համացանցային հիթ է դարձել. լուսանկարներ

18:34, 21 հունվար 2020 Աշխարհ

Նորածին որդու առաջ ծնկի իջած հոր հրաշալի լուսանկարը համացանցային հիթ է դարձել՝ ներկայացնելով նոր կյանքի եւ հայրության ամբողջ հմայքը: Լուսանկարում պատկերված է հայրը, ով բրազիլական ծննդատներից մեկում աղոթում է նորածին որդու մահճակալի մոտ: Լուսանկարն արվել է երեխայի ծնվելուց անմիջապես հետո: 33-ամյա տղամարդը, ով առաջին անգամ է հայր դարձել, գրել է. «Սա մի պահ է, երբ շանթահարվում ես, ձեռքերդ սկսում են դողալ, քանի որ հանկարծ գիտակցում ես քո կյանքի ամբողջ նպատակն ու իմաստը: Ես Աստծուն շնորհակալություն եմ հայտնում, կնոջս ասում՝ «սիրում եմ քեզ», իսկ որդուս՝ «բարի գալուստ»»:
Աղբյուր՝ lifter.com.ua

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր