00:00:00

Ղազախստանում 2019 թվականին ձերբակալվել է 46 լրագրող. իրավապաշտպաններ

15:20, 21 հունվար 2020 Աշխարհ

2019 թվականին Ղազախստանում ձերբակալվել է 46 լրագրող, ԶԼՄ-ների 26 աշխատակից մեղադրվել է զրպարտության համար: Այս մասին տեղեկացնում է inbusiness.kz կայքը` հղում անելով «Ադիլ Սոզ» խոսքի ազատության պաշտպանության միջազգային հիմնադրամին: Հիմնադրամը 2019 թվականի ընթացքում գրանցել է 46 լրագրողի ձերբակալություն, լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ սպառնալիքի 10 և հարձակումների 17 դեպք: Այն ներկայացրել է մեղադրանքների վիճակագրությունը. «Մեղադրանքները` քրեական հերթականությամբ. զրպարտություն և վիրավորանք` 26,  գիտակցաբար կեղծ տեղեկությունների տարածում` 7, ատելության տարածում` 5, արգելված կազմակերպության գործունեությանը մասնակցություն` 7, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ վիրավորանք և բռնություն` 3»: Բացի այդ, անցած տարվա ընթացքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ընդհանուր առմամբ 101 միլիոն տենգե (շուրջ 269 000 դոլար) գումարի պահանջ է դրվել` բարոյական վնասի համար: «Բարոյական վնասի համար գանձվել է 9 միլիոն 415 հազար տենգե (շուրջ 25 000 դոլար)»,- նշված է հաղորդագրության մեջ: ԶԼՄ-ների նկատմամբ պահանջներ են ներկայացրել 22-ական պետծառայող, իրավաբանական անձ և քաղաքացի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր