00:00:00

Այսօր Գրկախառնությունների միջազգային օրն է

15:08, 21 հունվար 2020 Աշխարհ

Հունվարի 21-ին ամբողջ աշխարհում նշվում է ամենահետաքրքիր տոներից մեկը՝ Գրկախառնությունների միջազգային օրը։ Այն հիմնվել է ԱՄՆ-ում, 1986թ․՝ Գրկախառնությունների ազգային օր անվանումով, այնուհետեւ տարածվել է ամբողջ աշխարհում։ Տոնի ավանդույթի համաձայն, բարեկամաբար գրկախառնվել կարելի է նույնիսկ անծանոթ մարդու հետ։ Համարվում է, որ տոնի նախաձեռնողները ուսանողներն են եղել։ Հենց այդ օրը տղաներն ու աղջիկները առանց որեւէ ինտիմ ենթատեքստի գրկախառնվել են միմյանց հետ։ Եւ, ի դեպ, հենց նրանք են վերջին տարիներին հունվարի 21-ին, տոնի հետ կապված, զանազան ֆլեշմոբեր անցկացնում։ Լեգենդի համաձայն, բարեկամական գրկախառնության ժամանակ մարդիկ միմյանց իրենց հոգու ջերմությունն են փոխանցում։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր