00:00:00

Բրիջիտ Բարդոն կենդանիների պաշտպանության հարցով բաց նամակ է գրել Մակրոնին

23:38, 20 հունվար 2020 Աշխարհ

Ֆրանսիացի հանրահայտ դերասանուհի Բրիջիտ Բարդոն բաց նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ասելով, որ հոգնել է կենդանիների պաշտպանության հարցի շուրջ անիմաստ զրույցներից: Կենդանիների պաշտպանության հարցին մեծ ուշադրություն դարձնող 85-ամյա կինոաստղի ստորագրությամբ նամակը հրապարակվել է իր թվիթերյան էջում: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, վերջինս հիշեցրել է, որ 2018-ին նախագահի հետ հանդիպման ժամանակ 4 առաջնային միջոցներ են ներկայացվել, որոնք պետք է ընդունվեին կենդանիների պաշտպանության համար՝ սպանդանոցներում կենդանիների ծիսական սպանության արգելքը, սննդում ձիու մսի օգտագործման արգելքը, թուխս հավերի «համակենտրոնացման թռչնաբուծարանների» և արու ճտերի սպանդի արգելքը: «Դուք ցնցված էիք տեղեկանալով, որ նման կտտանքներ են կիրառվում մինչ օրս: Դուք ինձ ասացիք, որ արդեն երկար տարիներ Ֆրանսիայում ձիու միս չեն ուտում և ցնցված էիք՝ իմանալով, որ դեռ ուտում են: Դա ինձ հույս տվեց, որ Դուք վերջապես որոշում կկայացնեք այդ հարցերի շուրջ: Դուք ինձ պետք է պատասխան տայիք 2018-ի դեկտեմբերին, իսկ ես դեռ սպասում եմ՝ չնայած իմ բազմաթիվ նամակներին, որոնք անպատասխան են մնացել, նույնիսկ Ձեր քարտուղարի կողմից»,- գրել է Բարդոն: Բարդոյի խոսքով՝ Ֆրանսիան դաժանության վայր է դարձել և հետնթաց է ապրում, մինչդեռ Եվրոպայում որոշումներ են կայացվում կենդանիների տանջանքները թեթևացնելու համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր