00:00:00

Պուտինը սահմանադրական բարեփոխումների մասին օրենքի նախագիծը ներկայացրել է Պետդումա

22:41, 20 հունվար 2020 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել ՌԴ սահմանադրական բարեփոխումների մասին օրենքի նախագիծը, հայտնում է meduza.io կայքը: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ օրինագծի դիտարկման ժամանակ նախագահի ներկայացուցիչները կլինեն սահմանադրական հանձնաժողովի համանախագահներ Անդրեյ Կլիշասը, Պավել Կրաշենիննիկովը և Տալիյա Խաբրիևան: Պուտինը հունվարի 15-ին Դաշնային խորհրդին ուղղած ուղերձում առաջարկել էր Սահմանադրության մեջ ամրագրել նվազագույն աշխատավարձի չափը, խստացնել Ռուսաստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու համար պահանջները, ինչպես նաև իշխանության ճյուղերի միջև վերաբաշխել լիազորությունները: Բարեփոխումների վերաբերյալ հատուկ առաջարկներ պատրաստելու համար 75 հոգանոց աշխատանքային հանձնաժողով է ստեղծվել: Բարեփոխումների վերաբերյալ համընդհանուր քվեարկությունը կարող է անցկացվել այս տարվա ապրիլին կամ մայիսին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր