00:00:00

Օդերևութաբանները անոմալ տաք եղանակ են կանխատեսում Մոսկվայում

01:00, 20 հունվար 2020 Աշխարհ

Հաջորդ շաբաթ օդի ջերմաստիճանը Մոսկվայում կգերազանցի կլիմայական նորման: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում ՌԴ Հիդրոմետկայանի կայքում հրապարակված կանխատեսումային քարտեզների տվյալները: Նորմայից շեղման ցուցանիշը կազմում է 12 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Օդերևութաբանների կարծիքով՝ ողջ ընթացքում ջերմաստիճանը կտատանվի հինգ աստիճան ցրտից մինչև 5 աստիճան տաքություն ընկած հատվածում: Միևնույն ժամանակ նշվում է, որ շաբաթվա կեսին ՌԴ մայրաքաղաքում ամպամած և քամոտ եղանակ կլինի: Հինգշաբթի Մոսկվայում ուժեղ քամի է կանխատեսվում, որը կարող է ուղեկցվել ձյան տեղումներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր