00:00:00

Ուկրաինայում վաղը հրաժեշտ կտան Թեհրանի մոտ ողբերգական ավիավթարի զոհերին

22:24, 18 հունվար 2020 Աշխարհ

«Ուկրաինական միջազգային ավիաուղիներ»-ի նախագահ Եվգենի Դիխնեն ուկրաինացիներին կոչ է արել մասնակցել Թեհրանի մոտ ողբերգական ավիավթարի զոհերի հետ հրաժեշտի արարողությանը։ Վաղը նրանց մարմինները ինքնաթիռով կբերեն «Բորիսպոլ» օդանավակայան։ Այս մասին Facebook-ում գրել է նա, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։ «Սա հատուկ օր է ոչ միայն ՈՒՄԱ-ի աշխատակազմի, զոհվածների հարազատների, այլեւ բոլոր բազմաթիվ հայրենակիցների համար։ Մեր հրեշտակներն արժանի են տանը հատուկ ընդունելության։ Առաջարկում եմ վաղը, հունվարի 19-ին, ժամը 11։00 բոլոր ուկրաինացիները, որտեղ էլ նրանք լինեն, ավտոմեքենայի ազդանշան միացնեն՝ ի նշան համերաշխության ամբողջ երկրի հետ, որը պատրաստվում է հրաժեշտ տալ անմեղ ուկրաինացիներին, որոնց․․․ կորցրել ենք Իրանի երկնքում»,- գրել է Դիխնեն։ «Խնդրում եմ, միացեք PS 752-ի անձնակազմի «վայրէջքի» մեր պատվո պարեկությանը»,- հավելել է նա։ Ողբերգական իրադարձության սգո միջոցառումների հետ կապված՝ վաղը Բորիսպոլյան մայրուղու առանձին հատվածներում եւ «Բորիսպոլ» օդանավակայանում հնարավոր են երթեւեկության ժամանակավոր աննշան խափանումներ, նշել են պետական պահպանության վարչությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր