00:00:00

Ամերիկյան ստարտափը ստեղծել է միկրոէկրանով համալրված աշխարհում առաջին ոսպնյակները

19:52, 18 հունվար 2020 Աշխարհ

Ամերիկյան ստարտափը ներկայացրել է  խելացի ոսպնյակներ, որոնք համալրված են աչքի մի շարժումով ակտիվացվող էկրանով և նախատեսված են ամենօրյա օգտագործման ահմար: Ինչպես նշում է Daily Mail-ը, նորույթը որակվել է որպես աշխարհում առաջին իսկապես խելացի կոնտակտային ոսպնյակ: Mojo Lens կոչվող ոսպնյակները ստեղծել է Կալիֆոռնիայում գործող Mojo Vision  ստարտափը: Ներկառուցված էկրանը հնարավորություն է տալիս բջջային սարքին հաղորդագրություն ստանալու դեպքում ոչ թե հեռախոսը հանել ու կարդալ այն, այլ ընդամենը ոսպնյակի էկրանն ակտիվացնել ու կարդալ հաղորդագրությունը: Այս էկրանն իր տեսակի մեջ էզակի է և համարվում է աշխարհում ամենախիտ լուծաչափով միկրոդիսփլեյը: Եթե ոսպնյակը կրողը հայացքն ուղիղ պահի, ապա ոչինչի տեսնի: Մինչդեռ եթե կրողը աչքը աջ կամ ձախ թեքի, էկրանը կակտիվանա, կերևան դրա վրայի պատկերակները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր