00:00:00

ԱՄՆ-ը կանի հնարավոր ամեն ինչ՝ պարզելու համար, թե արդյոք Իովանովիչին Ուկրաինայում սպառնացել են. Պոմպեո

19:17, 18 հունվար 2020 Աշխարհ

ԱՄՆ Պետդեպարտամենտը կանի հնարավոր ամեն ինչ՝ պարզելու համար, թե արդյոք Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Իովանովիչին սպառնացել են: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է Reuters-ը: Այս շաբաթ հրապարակվել են փաստաթղթեր, որոնց համաձայն՝ Ուկրաինայում ծնված ԱՄՆ քաղաքացի Լեւ Պարնասն օգնել է ԱՄՆ նախագահի անձնական իրավաբան Ռուդոլֆ Ջուլիանիին՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի եւ նրա որդու՝ Հանթերի նկատմամբ հետաքննություն անցկացնելու հարցում: Այդ փաստաթղթերի համաձայն՝ Պարնասը նաեւ հետեւել է Իովանովիչի տեղաշարժին, որն ավելի վաղ հանդես է եկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմպիչմենթի շրջանակում: Փաստաթղթի հրապարակումից հետո Պոմպեոն հատարարել է, որ երբեք չի հանդիպել եւ չի շփվել Պարնասի հետ եւ հավելել է, որ իր կարծիքով կապացուցվի զեկույցի մեծ մասի սխալը: «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի գնահատենք իրավիճակը: Ես կարծում եմ, որ կապացուցվի դրա մեծ մասի սխալը: Մեր եւ որպես պետքարտուղար իմ պարտավորությունն է հետաքննել իրավիճակը»,- նշել է Պոմպեոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր