00:00:00

Պենտագոնը չի ծրագրում զորքերը դուրս բերել Իրաքից

18:11, 18 հունվար 2020 Աշխարհ

Պենտագոնը ներկա պահին չի ծրագրում զորքերը դուրս բերել Իրաքից: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ ՊՆ ղեկավարի օգնական Ջոնաթան Հոֆֆմանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում իրաքցի գործընկերների հետ: «Մենք շարունակում ենք մնալ ինքնիշխան եւ զարգացող Իրաքի բարեկամն ու գործընկերը: Այս պահին զորքերի դուրսբերում նախատեսված չէ»,- հայտարարել է Հոֆֆմանը: Նա ակնհայտ է անվանել այն, որ Իրաքում ԱՄՆ ԶՈւ մտադրությունները բարի են: Նա նաեւ հիշեցրել է, որ Իրաքում ամերիկյան զորքերը տեղակայված են ԻՊ-ի դեմ պայքարում ՆԱՏՕ-ին աջակցելու համար: «ԱՄՆ-ի ուժերի անվտանգության հետ կապված մեր հույսն ու մեր նպատակը կայանում է նրանում, որ մնանք տարածաշրջանում եւ մնանք Իրաքում՝ անվտանգությունն ապահովելու եւ Իրաքը բարգավաճող երկրի վերածելու համար»,- ընդգծել է ԱՄՆ ՊՆ ղեկավարի օգնականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր