00:00:00

Վենեսուելայի ժողովուրդը զանգվածաբար լքում է կաթոլիկ եկեղեցին. երկրի նախագահը դիմել է Հռոմի պապին

16:23, 18 հունվար 2020 Աշխարհ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ երկրի քաղաքացիները զանգվածաբար լքում են «քաղաքական գործողություններ կատարելու համար վարկաբեկված» կաթոլիկ եկեղեցին և ընտրում ավետարանականը, տեղեկացնում է tert.am-ը: «Ցանկանում եմ Ձեզ հայտնել, սիրելի Ֆրանցիսկ պապ, այն մասին, որ Վենեսուելայի ժողովուրդը հրաժարվում է կաթոլիցիզմից: Բնակչության մոտ 40 տոկոսն իրեն հայտարարել է ավետարանական քրիստոնյա, իսկ մինչ այդ 3 տոկոսն էր»,- թվիթերյան իր էջում գրել է երկրի նախագահը: Մադուրոյի կարծիքով՝ վերջին տարիներին այդ երևույթը պայմանավորված է կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների քաղաքական ակտիվությամբ, որոնք «փաստացի վենեսուելական եպիսկոպոսական համաժողովն օգտագործում են որպես քաղաքական կուսակցություն»: Վենեսուելայի նախագահը հիշեցրել է, թե ինչպես 2019-ի սեպտեմբերին Լարա նահանգում, որտեղ հավաքվում է մոտ 4 միլիոն մարդ, Սբ. Աստվածածնի ծննդյան տոնը վերջին 2 օրերին նշանավորվեց ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի մասնակցությամբ, ինչը, Մադուրոյի խոսքով զանգվածային դժգոհություններ է առաջացրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր