00:00:00

Ուկրաինան և Վրաստանը բողոք են ներկայացրել Սև և Ազովի ծովերում Ռուսաստանի գործունեության դեմ

15:53, 18 հունվար 2020 Աշխարհ

Ուկրաինան ու Վրաստանը բողոք են ուղարկել Ծովագնացության միջազգային կազմակերպություն (International Maritime Organization, IMO)` Ռուսաստանի «ոչ իրավաչափ» գործունեության վերաբերյալ, որը, իրենց խոսքերով, խանգարում է որոնողա-փրկարարական աշխատանքներ իրականացնել Սև և Ազովյան ծովերում, ինչպես նաև Կերչի նեղուցում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը: Ուկրաինա-վրացական համատեղ փաստաթղթին իրենց աջակցությունն են հայտնել Եվրամիության երկրների պատվիրակություններն ու ԱՄՆ-ն: Բացի այդ, հաղորդվում է, որ Ուկրաինան բողոք է ներկայացրել նույն կազմակերպությանը` կապված Ազովի ծովի ջրերում և Կերչի նեղուցում НАВТЕКС-Новороссийск ռադիոկայանի ոչ իրավաչափ ընդլայնման հետ: Ուկրաինական կողմը պնդում է, որ ծովագնացության տեղորոշման անվտանգության տեղեկատվությունը պետք է տարածվի միայն Բերդյանսկում գտնվող ուկրաինական ռադիոկայանի կողմից: «Կոչ ենք արել կազմակերպությանը քննել ՌԴ-ի անօրինական և միակողմանի գործողությունները, որոնք սպառնում են տեղորոշման անվտանգությանը»,-ասված է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Ազովյան ծովի միջազգային-իրավական կարգավիճակը որոշվել է 2004 թվականի ռուս-ուկրաինական պայմանագրով, որը երկու կողմերն էլ վավերացրել են: Համաձայն այդ փաստաթղթի` Ազովի ծովը համարվում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներքին ջրերի մի մասը, ինչը նշանակում է, որ արտասահմանյան ռազմանավերը, առանց այս երկրների համաձայնության, չեն կարող մտնել Ազովի ծով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր