00:00:00

Հայտնի «Էլ Չապո» նարկոբարոնի դուստրը հոր պատվին գարեջուր է թողարկել

14:35, 18 հունվար 2020 Աշխարհ

Հայտնի Խոակին Գուսման «Էլ Չապո» (Գաճաճ) նարկոբարոնի դուստրը հոր պատվին գարեջուր է թողարկել, հաղորդում է AP-ը: Գարեջուրը «El Chapo 701» բրենդի մի մասն է, որն արդեն հագուստ է թողարկում: 2009 թվականին Forbes ամսագիրն Էլ Չապոյին աշխարհի 701-րդ հարուստ մարդն է անվանել: Այդ պահին նրա կարողությունը գնահատվել է 1 մլրդ դոլար: «Էլ Չապո» գարեջրի մեկ շիշը կարժենա 70,10 պեսո (3,73 դոլար): Նարկոբարոնը թրմանյութեր է մատակարարել ամբողջ աշխարհով մեկ եւ փախուստի է դիմել խիստ ռեժիմի 2 բանտերից, արտահանձնվել է ԱՄՆ 2017 թվականին եւ անցած տարի մեղավոր ճանաչվել թմրանյութերի առեւտրում բազմաթիվ մեղադրանքներով: Նա ցմահ ազատազրկման է դատապարտվել:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր