00:00:00

Բրիտանական ընկերությունը մոտ 87 մլն ֆեյսբուքյան օգտատերերի տվյալներ կարող էր հավաքած լինել

03:59, 06 ապրիլ 2018 Աշխարհ

Բրիտանական Cambridge Analytica ընկերությունը մոտ 87 մլն ֆեյսբուքյան օգտատերերի տվյալներ կարող էր հավաքած լինել։ Այդ մասին հայտնել է Facebook ընկերությունը, փոխանցում է Interfax-ը։ Սկանդալը նշված ընկերության շուրջ բարձրացավ մարտի 16-ին։ Այդ ժամանակ սոցցանցն արգելափակեց Cambridge Analytica-ի, ինչպես նաև Քեմբրիջի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ալեքսանդր Քոգանի էջը, ով իր կողմից ստեղծված This is your digital life հավելվածի միջոցով տվյալներ էր փոխանցում երրորդ անձանց, այդ թվում՝ Cambridge Analytica-ին։ Ե նթադրվում է, որ տվյալները կարող էին օգտագործված լինել 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի, ինչպես նաև Brexit-ի  ժամանակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր