00:00:00

«Հրապարակ». Մանրամասներ Ջիանի Բուքիքիոյի եւ Հրայր Թովմասյանի նախօրեի տեսազրույցից

12:58, 18 հունվար 2020 Աշխարհ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի եւ Հրայր Թովմասյանի նախօրեի տեսազրույցի հիմնական թեման եղել են ՍԴ վաղ կենսաթոշակի օրենքի մեխանիզմները: Բուքիքիոն ասել է. «Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի սահմանադրական կարգի պահապանն է, ՍԴ նախագահները հանձնաժողովի գործընկերներն են, ուստի իրենք թույլ չեն տա, որ նրանց վրա ճնշումներ, անհարկի հետապնդումներ լինեն, անձեռնմխելիության նորմերը ոտնահարեն»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը: Դա «կզսպի՞» կարմիր գծերը հատած ՀՀ իշխանություններին։ «Կդժվարանամ ասել, սակայն Բուքիքիոն առաջին հերթին հետաքրքրվել է վաղաժամ թոշակի օրենքի կամավորության սկզբունքով, նա լավ գիտի, որ հարուցվել են քրեական գործեր, դոսյեներ են հավաքվում»: Բուքիքիոն, ըստ մեր աղբյուրի, վստահեցրել է, որ եթե նորմերը չպահպանվեն, իրենք խիստ հայտարարություն կընդունեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր