00:00:00

Պոմպեոն մեկնաբանել է Ռուսաստանում կառավարության փոփոխությունը

03:18, 18 հունվար 2020 Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեկնաբանել է Ռուսաստանում կառավարության փոփոխությունը և հայտարարել, որ իր կարծիքով Վաշինգտոնը պետք է գնահատի, թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը: «Մեր գործողությունները Ռուսաստանի նկատմամբ դժվար թե փոխվեն ռուսական կառավարությունում որոշակի փոփոխություններ հետևանքով»,-ասել է Պոմպեոն՝ ռադիոհաղորդավար Տոնի Կացին տված հարցազրույցի ժամանակ: Մոսկվայում ԱՄՆ-Ռուսաստան երկկողմանի հարաբերությունների ուղղությամբ կաշխատի արդեն Ռուսաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Ջոն Սալլիվանը: Նա արդեն ժամանել է Մոսկվա`փոխարինելու Ջոն Հանթսմանին: Ռուսաստանի ԱԳՆ-ն Սալլիվանին բնութագրել է որպես «բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված փորձառու դիվանագետ»: Հիշեցնենք, որ հունվարի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում: Վարչապետի պաշտոնում Դմիտրի Մեդվեդևին փոխարինել է մինչ այս Դաշնային հարկային ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Միխայիլ Միշուստինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր