00:00:00

Զելենսկին չի ընդունել վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հրաժարականը

03:05, 18 հունվար 2020 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է ձայնագրությունների հետ կապված սկանդալը և հրաժարվել է ընդունել վարչապետի` հրաժարականի մասին խնդրանքը: Այս մասին տեղեկացնում է  РИА Новости գործակալությունը: «Ես ձեզնից ազատման հայտարարություն եմ ստացել: Վերջին կոնֆլիկտային իրավիճակների և սկանդալի հետ կապված ես որոշեցի ձեզ և ձեր կառավարությանը շանս տալ, եթե դուք լուծեք մի քանի խնդիրներ, որոնք շատ են անհանգստացնում հասարակությանը»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Նախագահի և վարչապետի հանդիպման տեսանյութը տեղադրվել է Ուկրաինայի նախագահական գրասենյակի ֆեյսբուքյան էջում: Վարչապետին տրված առաջադրանքներից է նախարարություններում և պետական ընկերություններում վարձատրության նոր հայեցակարգի ստեղծումը: Զելենսկին հայտարարել է նաև, որ ինքը կառավարության անդամներին չի համարում անազնիվ կամ որ պրոֆեսիոնալ մարդիկ, միևնույն ժամանակ նշելով, որ իրենք Գոնչարուկի հետ ցանկանում են տեսնել «պետության ամրապնդումը»: «Ես հիշում եմ, թե ինչ ձևով եք դուք ընտրել այս կառավարությունը, թե ինչպես ենք մենք շփվել ձեզ և նրանց հետ, ինչպես ենք տեսել նրանց ռազմավարությունն ու նրանց թիմը: Այդ իսկ պատճառով ես խնդրում եմ ձեզ գտնել թույլ կողմերը և փոխարինել այս կամ այն նախարարությունների ղեկավարներին`համաձայն նրանց մասնագիտական տվյալների»,-եզրափակել է իր խոսքը Ուկրաինայի նախագահը: Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկն այսօր հայտարարել է, որ հրաժարականի դիմում է գրել ու այն փոխանցել նախագահ Վլադիմիր Զելենսկուն: «Նախագահի նկատմամբ մեր հարգանքի ու վստահության ցանկացած կասկած ի չիք դարձնելու համար ես հրաժարականի դիմում եմ գրել ու այն փոխանցել նախագահին` խորհրդարան մտցնելու իրավունքով»,- ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր