00:00:00

Հնարավոր է՝ Apple ընկերությունը ստիպված լինի հրաժարվել Lightning լիցքավորման մալուխից

01:45, 18 հունվար 2020 Աշխարհ

Հնարավոր է՝ Apple ընկերությունը ստիպված լինի հրաժարվել Lightning լիցքավորման մալուխից, եթե դրա օգտին քվեարկեն եվրոպացի օրենսդիրները, փոխանցում է BBC-ն: Եվրոպայում մոտ ժամանակներում պետք է լուծվի լարի ճակատագիրը, որն օգտագործվում է Apple-ի սարքերի, օրինակ՝ iPhone-ի կամ AirPods-ի ականջակալների լիցքավորման եւ համակարգչի հետ համաժամանակացնելու համար: Եվրախորհրդարանի անդամները Եվրահանձնաժողովին կոչ են արել տեխնոլոգիական հսկաներին հարկադրել մշակելու բոլոր սարքերի համար միասնական լիցքավորման միջոց: Apple ընկերությունն արդեն դադարել է Lightning միակցիչն օգտագործել 2019 թվականի թողարկման iPad պլանշետների վրա: Androidի հիմքով սարքերը լիցքավորվում են USB-C-ի եւ միկրո-USB-ի միջոցով: Եվրոպացի կարգավորողների քվեարկության օրը դեռեւս չի որոշվել: Apple-ից հայտարարել են, որ առաջարկվող փոփոխությունները կզսպեն ինովացիաները եւ կխանգարեն օգտատերերին: Եթե կարգավորող մարմինն իր առաջարկը գործարկի, Եվրոպայում վաճառվող Apple-ի սարքերում պետք է փոխեն լիցքավորման միակցիչը կամ ընդհանրապես լարերից հրաժարվեն: Լարային մեթոդի դեպքում առավել հավանական է, որ Apple-ն իր մոդելների համար կհարմարեցնի USB-C միակցիչը: Նոր մալուխը կլինի երրորդը մակնիշի սարքերի վաճառքի 13-ամյա պատմության մեջ: Android համակարգի հիմքով նոր մոդելների մեծամասնությունն օգտագործում է USB-C միակցիչը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր