00:00:00

Միշուստինը ՌԴ Դաշնային հարկային ծառայության նոր ղեկավարի է նշանակել

00:52, 18 հունվար 2020 Աշխարհ

ՌԴ Դաշնային հարկային ծառայության նոր ղեկավար է նշանակվել Դանիիլ Եգորովը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը: Համապատասխան հրամանը ստորագրել է ՌԴ նորընտիր վարչապետ Միխայիլ Միշուստինը: Մինչ այս Եգորովը զբաղեցնում էր Դաշնային հարկային ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Դանիիլ Եգորովը ծնվել է 1975 թվականին Մոսկվայում: Ավարտել է Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանը: Որոշ ժամանակ նա եղել է ձեռնարկությունների և քաղաքացիների աջակցության միջտարածաշրջանային փաստաբանների ասոցիացիայի հանձնաժողովի անդամ: 2001 թվականից աշխատել է հարկային նախարարության կառույցներում: Զբաղեցնում է Դաշնային հարկային ծառայության մայրաքաղաքային վարչության վերահսկիչ բաժնի ղեկավարի տեղակալի պաշտոնը, այնուհետև ղեկավարել է  ֆիզիկական անձանց և խոշոր հարկատուների հետ վեճերի լուծման բաժինները, զբաղեցրել է Դաշնային հարկային ծառայության նախաքննական աուդիտի ստորաբաժանման ղեկավարի տեղակալի և ղեկավարի պաշտոնները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր