00:00:00

Խալիֆա Խաֆթարն իրեն պացիֆիստ է անվանել

00:27, 18 հունվար 2020 Աշխարհ

Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարը հայտարարել է, որ ինքը պացիֆիստ է եւ Հունաստան է մեկնել՝ խոսելու խաղաղության մասին, հաղորդում է ՌԻԱ-ն: «Մենք պացիֆիստներ ենք: Մենք եկել ենք այստեղ, որպեսզի խոսենք խաղաղության մասին»,- ասել է նա Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպումից առաջ: Բանակցությունները շարունակվել են մոտ մեկ ժամ: Ավելի վաղ Խաֆթարը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասի հետ: Վարչապետը նաեւ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ կապված Լիբիայի կարգավորման հարցով բեռլինյան համաժողովի անցկացման հետ: Խաֆթարն Աթենք է մեկնել չհայտարարված այցով: Ժամանումից անմիջապես հետո նա հանդիպել է Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր