00:00:00

Կատարում վերսկսվել են բանակցությունները «Թալիբան»-ի և ամերիկացիների միջև

16:51, 17 հունվար 2020 Աշխարհ

Կատարում «Թալիբան» արմատական շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Սուխել Շահինը հաստատել է բանակցությունների վերսկսումը աֆղանական շարժման եւ Զալմայ Խալիլզադի գլխավորությամբ ամերիկյան պատվիրակության միջեւ հրադադարի համաձայնագրի ստորագրման շուրջ։ «Իսլամական Էմիրության բանակցող թիմը՝ քաղաքական գրասենյակի ղեկավար մոլլա Բարադարի գլխավորությամբ, Խալիլզադի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ հանդիպում է ունեցել համաձայնագրի ստորագրման եւ դրա հետ կապված հանգամանքների շուրջ»,-գրել է նա Twitter-ում: Շահինի խոսքով՝ կողմերը բանակցությունները կշարունակեն հունվարի 17-ին:
2019 թվականի դեկտեմբերին «Թալիբան»-ը եւ ԱՄՆ-ը Դոհայում վերսկսել էին բանակցությունները եռամսյա ընդմիջումից հետո, բայց դրանք արդյունք չտվեցին, չնայած ժամանակավոր հրադադարի շուրջ համաձայնագրի հնարավոր ստորագրման վերաբերյալ տեղեկատվությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր