00:00:00

11 ամերիկացի զինվորականներ տուժել են իրանական հրթիռային հարվածի ժամանակ

14:59, 17 հունվար 2020 Աշխարհ

11 ամերիկացի զինվորականներ տուժել են հունվարի 8-ին իրաքյան բազաներին Իրանի հրթիռային հարվածի ժամանակ, հայտնում է Reuters-ը։ Իրանը Իրաքում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող երկու բազաներին հարվածել էր ի պատասխան հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մոտ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության։ Նախագահ Դոնալդ Թրամփը եւ ամերիկյան զինվորականները հայտարարել էին, որ հարվածների հետեւանքով զոհեր չեն եղել։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կապիտան Բիլ Ուրբանը հայտարարել է, որ հունվարի 8-ին «Ալ Ասադ» ավիաբազային հարվածելու ժամանակ ոչ մի ամերիկյան զինվոր չի զոհվել, սակայն ոմանք ուղեղի ցնցում են ստացել։ Զինվորականները տեղափոխվել են ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Քուվեյթի հիվանդանոցներ՝ «հետագա հետազոտման համար», սպասվում է, որ նրանք կվերադառնան Իրաք, հավելել է նա։ Մոտ 1500 ամերիկացիներ են տեղակայված Իրաքում Անբար անապատի խորքում գտնվող բազայում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր