00:00:00

Վատիկանում կինն առաջին անգամ բարձրաստիճան պաշտոն է զբաղեցրել

21:30, 15 հունվար 2020 Աշխարհ

  Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ֆրանչեսկա Դի Ջովանիին նշանակել է պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի (համապատասխանում է ԱԳ նախարարին) տեղակալի պաշտոնում: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, իտալական աղբյուրին հղում անելով, առաջին անգամն է, որ կինը նման բարձրաստիճան պաշտոն է զբաղեցնում Վատիկանի Պետքարտուղարությունում (կառավարություն): 66-ամյա Դի Ջովանին վարչաիրավական հարցերի մասնագետ է և շուրջ 30 տարի աշխատում է Վատիկանում: 1993 թվականից նա քարտուղարության աշխատակից է եղել, զբաղվել է փախստականների, միջազգային հումանիտար իրավունքի, մտավոր սեփականության և զբոսաշրջության, ինչպես նաև կանանց հարցերով: Ֆրանցիսկոս պապը նախկինում բազմիցս կողմ է արտահայտվել Հռոմի կաթոլիկ եկեղեցում կանանց առավել ակտիվ դերակատարմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր