00:00:00

Թրամփը չի պատրաստվում բարի լինել իրանցիների հանդեպ. ամերիկացի սենատոր

23:27, 08 հունվար 2020 Աշխարհ

Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը պատմել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր զրույցի մասին Իրաքում ամերիկյան բազաների դեմ Իրանի հրթիռային հարվածից հետո, տեղեկացնում է FoxNews-ը։ «Ես հենց նոր հեռախոսով խոսեցի նախագահի հետ։ Ձեր ճակատագիրը ձեր սեփական ձեռքերում է ռեժիմի տնտեսական կենսունակության տեսակետից»,- ասել է սենատորը՝ դիմելով իրանցիներին։ Նրա խոսքով՝ «դա պատերազմի ակտ էր»։ «Հրթիռներն արձակվել են Իրանից։ Նախագահն ունի բոլոր լիազորությունները, որոնք անհրաժեշտ են նրան արձագանքելու II հոդվածին համապատասխան։ Դա մի ռեժիմի պատերազմի ակտ էր, որը վերջին 40 տարում քաղցկեղ է եղել Մերձավոր Արեւելքում»։ Երբ նրանք ասում են, թե ցանկանում են վերացնել Իսրայելը, նրանք չեն կատակում»,- շարունակել է նա։ Սենատորը վստահություն է հայտնել, որ Թրամփը կձեռնարկի համապատասխան գործողություններ, հենց որ ժամանակը գա։ «Նախագահը պետք է մի երկու բան անի այսօր երեկոյան»,- ասել է Գրեհեմը։ «Նա չի ցանկանում ռեժիմի փոփոխություն։ Նա ցանկանում է, որպեսզի ռեժիմի վարքագիծը փոխվի երեք ոլորտներում՝ նրանց ծրագիրը բալիստիկ հրթիռների վերաբերյալ պետք է փոխվի, նրանք պետք է դադարեցնեն լինել ահաբեկչության ամենամեծ պետական հովանավորը, եւ մեզ պետք է միջուկային գործարք, որը թույլ չի տա նրանց ունենալ միջուկային ռումբ»,- նշել է Գրեհեմը՝ ավելացնելով, որ «Օբաման բարի էր իրանցիների հանդեպ, Թրամփը չի պատրաստվում բարի լինել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր