00:00:00

Լեհաստանի դեսպանն անվտանգության նկատառումներով տարհանվել է Իրաքից

22:36, 08 հունվար 2020 Աշխարհ

Իրաքում Լեհաստանի դեսպան Բեատա Պեքսան տարհանվել է Իրաքից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Լեհաստանի փոխարտգործնախարար Մարչին Պշիդաչին: «Ես կարող եմ հաստատել, որ դեսպանը վերադարձել է Իրաքից և այսօր գտնվում է Վարշավայում», - նշել է  փոխնախարարը: «Բրիտանացիների հետ միասին, որոնց հետ կիսում ենք դեսպանատան շենքը, մենք որոշեցինք, որ անվտանգության նկատառումներով ճիշտ կլինի, որ դեսպանը վերադառնա»,- հավելել է նա: Պատճառն Իրան-ԱՄՆ հարաբերությունների սրումն է. լույս չորեքշաբթի Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից Իրաքում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար պատասխան գործողությունների սկսման մասին: Այնուհետև Իրանից հրթիռներ են արձակվել Իրաքի արևմուտքում գտնվող «Այն ալ-Ասադ» և Էրբիլի ռազմաբազայի ուղղությամբ, որտեղ գտնվում է ամերիկյան զորակազմը: Ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր