00:00:00

ԵՄ-ը «ջանք չի խնայի» պահպանելու Իրանի միջուկային համաձայնագիրը

22:24, 08 հունվար 2020 Աշխարհ

Եվրոպական միությունը «ջանք չի խնայի» պահպանելու Իրանի միջուկային համաձայնագիրը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ջոզեպ Բորելը կշարունակի աշխատանքը միջնաժամկետ հեռանկարում գլոբալ գործարքի բոլոր մասնակիցներին ի մի բերելու հարցում՝ համաձայնագիրը պահպանելու հույսով, տեղեկացնում է AP-ը։ Ֆոն դեր Լեյենը նշել է տարածաշրջանում լարվածության թուլացման անհրաժեշտության մասին, հատկապես ամերիկյան երկու ռազմակայաններին Իրանի հրթիռային հարվածից հետո՝ ի պատասխան իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության ամերիկյան ՌՕՈւ հարվածների հետեւանքով։ Բորելը աճող լարվածության կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից։ «Վերջին հրթիռային հարձակումը Իրաքի ավիաբազաների վրա առճակատման թեժացման եւ ուժեղացման եւս մեկ օրինակն են։ Ոչ ոք շահագրգռված չէ, որպեսզի էլ ավելի թեժացնի բռնության պարույրը»,- ասել է նա։
Բորելը Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆին հրավիրել է Բրյուսել բանակցությունների համար։ Ուրբաթ ԵՄ արտաքին գործերի նախարարները հատուկ հանդիպում կունենան ճգնաժամի քննարկման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր