00:00:00

Նալբանդյանն ԱԳՆ Պատվո մեդալ է հանձնել առաքելությունն ավարտող՝ ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին

Ապրիլի 4-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Վոլինկինին արդյունավետ և ակտիվ աշխատանքի համար` նշելով, որ նրա պաշտոնավարման տարիներին հայ-ռուսաստանյան դաշնակցային, ռազմավարական փոխգործակցությունը բոլոր բնագավառներում էլ ավելի է ամրապնդվել: Դեսպան Վոլինկինը նշեց, որ հպարտ է, որ կարողացել է իր ներդրումն ունենալ հայ-ռուսաստանյան եղբայրական կապերի զարգացման գործում և շնորհակալություն հայտնեց պաշտոնավարման ժամանակ ՀՀ արտգործնախարարության հետ արդյունավետ համագործակցության համար: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերի շուրջ: Հայ-ռուսաստանյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար նախարար էդվարդ Նալբանդյանն ԱԳՆ Պատվո մեդալ հանձնեց դեսպան Իվան Վոլինկինին:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30