00:00:00

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ, աշխատանքային այցով` Իտալիայի Հանրապետություն

Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ (Վատիկան): Նա հանդիպումներ կունենա Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի, Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ և կմասնակցի Վատիկանում «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը, որից հետո տեղի կունենա էկումենիկ արարողություն` Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի մասնակցությամբ: Հանրապետության Նախագահի ապրիլի 4-6-ը կայանալիք այցի շրջանակներում հանդիպում է նախատեսվում նաև Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ վարպետի տեղապահ Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոյի հետ: Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի (Մալթայի ինքնիշխան ուխտ) միջև կստորագրվի համագործակցության համաձայնագիր, որից հետո Սերժ Սարգսյանը և Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոն հանդես կգան ԶԼՄ-ների առջև հայտարարություններով: Սարգսյանը աշխատանքային այց կկատարի նաև Իտալիայի Հանրապետություն, որտեղ հանդիպումներ կունենա Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի, Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի և Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30