00:00:00

«SMEDA»-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են տնտեսության մեջ ՏՀՏ կիրառելիության հնարավորությունները

15:24, 04 ապրիլ 2018 Տնտեսություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի ներկայացուցիչներին՝ խմբի ղեկավար Եվա Նաերի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ նախարարն ընդգծեց Հայաստանում ՏՀՏ ոլորտում ունեցած առաջընթացը և «SMEDA»-ի հետ առաջիկա ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Եվա Նաերը Վահան Մարտիրոսյանին ներկայացրեց Հայաստանում իրենց գործունեության ուղղությունները և իր նկատառումները մեր երկրում ՏՀՏ ոլորտի զարգացման շուրջ։ Նա նշեց, որ ՏՀՏ և ինժեներական ոլորտներում իրենք լուրջ ուսումնասիրություններ են կատարվում, շատ արդյունավետ աշխատանք է իրականացվում, հետաքրքիր ծրագրեր ու նախաձեռնություններ են նախատեսվում։ Եվա Նաերը նաև ընդգծեց, որ Հայաստանը ճարտարագիտության ոլորտում մեծ ավանդույթներ ունի և բարձր ցուցանիշներ է գրանցում։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ստարտափներին, ՏՀՏ ինժեներական ոլորտի ընկերություններին «SMEDA»-ի կողմից օժանդակության, կիբերանվտանգության, տվյալների կառավարման հետ կապված փորձի փոխանակման, ՏՀՏ ռազմավարության մշակման նպատակով փորձագիտական աջակցության, տրանսպորտի ոլորտում, ինչպես նաև տնտեսության մյուս ճյուղերում ՏՀՏ կիրառելիության հնարավորությունները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց մշակել առաջարկություններ՝ ոլորտի զարգացումը խթանող համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր