00:00:00

Լիտվայի կառավարությունը կքննարկի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը խորհրդարանին ներկայացնելու հարցը

Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը Լիտվայի կառավարության նիստի օրակարգում է: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգի միջոցով տեղեկացրել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: «Լիտվայի կառավարության ապրիլի 4-ի նիստի օրակարգային 3-րդ թեման ՀՀ-ԵՄ համաձայնագրի ներկայացումն է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչիուսի կողմից»,- գրել է դեսպանը: Տիգրան Մկրտչյանը հայտնել է, որ կառավարության հաստատումից հետո պայմանագիրը կներկայացվի օրենսդիր մարմին՝ Սեյմաս, վավերացման համար։ Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը մինչ այժմ ԵՄ երկրներից ամբողջությամբ  վավերացրել է Էստոնիայի խորհրդարանը, իսկ Լատվիայի խորհրդարանն այն ընդունել է առաջին ընթերցմամբ:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30