00:00:00

Գիտնականները նշել են Մարսից ջրի անհետացման հնարավոր պատճառը

03:55, 03 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Մարսում ջրի անհետացման պատճառ կարող էր դառնալ փոշու բարձր և խիտ «աշտարակները»: Ինչպես հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով գիտական աղբյուրին, այդ արտասովոր եղանակային երևույթը կարող էր «ներծծել» հեղուկ ջրի մոլեկուլները Կարմիր մոլորակի մակերեսից և դրանք բարձրացնել մինչև 80 կմ բարձրությամբ, որտեղ դրանք տարանջատվել են և հայտնվել տիեզերքում: Այդ «աշտարակները», որպես կանոն, ի հայտ են գալիս փոշե զանգվածային փոթորիկների ժամանակ, որոնք Մարսում տեղի են ունենում յուրաքանչյուր տաս տարին մեկ: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2018 թվականին, ինչը կաթվածահար էր արել Opportunity մարսագնացի աշխատանքը: Գիտնականները ենթադրում են, որ հենց այդ եղանակով կարող էր ջուրն անհետանալ Մարսի մակերեսից, որը նախկինում պատված էր գետերով և լճերով: Նյութի աղբյուր tert.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր