00:00:00

ԱԷՄԳ նոր տնօրենը նախատեսում է առաջիկայում այցելել Իրան

00:27, 03 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ԱԷՄԳ նոր գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին երկուշաբթի ասել է, որ մտադիր է առաջիկայում այցելել Իրան, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ ԱԷՄԳ գլխավոր համաժողովը երկուշաբթի հատուկ նիստում հաստատեց Գրոսիի նշանակումը գործակալության նոր ղեկավարի պաշտոնում։ Նա պարտականությունները կստանձնի դեկտեմբերի 3-ին։ «Դա (այցն Իրան) տեղի կունենա։ Չգիտեմ, թե երբ։ Բայց կարծում եմ, որ դա տեղի կունենա մոտ ապագայում»,- ասել է Գրոսին լրագրողներին։ Նա ընդգծել է, որ չէր ցանկանա խոսել ամսաթվի մասին, քանի որ դեռ չի քննարկել իր այցը իրանական կողմի հետ։ «Շատ շուտով կլինեն շփումներ Վիեննայում Իրանի դեսպանի եւ Թեհրանում բարձրաստիճան պաշտոնյաների հետ, եւ մենք կսկսենք պլանավորել»,- ավելացրել է նա։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր