00:00:00

Կիեւի միջադեպը մահափորձ է եղել. պատգամավորի փոխարեն սպանել են նրա 3-ամյա որդուն

03:14, 02 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ուկրաինայի մայրաքաղաքում մահափորձ է կատարվել Կիեւի շրջանային խորհրդի պատգամավոր Վյաչեսլավ Սոբոլեւի դեմ, հայտնում է obozrevatel.com-ը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, քաղաքի կենտրոնում անհայտ անձինք կրակ են բացել սեւ գույնի Range Rover մակնիշի ավտոմեքենայի վրա, որի սրահում երեխա է գտնվել: Նա եղել է Սոբոլեւի 3-ամյա որդին: Փոքրիկը մահացել է: Միջադեպը տեղի է ունեցել Տոլստոյի եւ Տարասովսկու փողոցների խաչմերուկում: Հաղորդվում է, որ պատգամավորը վարձակալել է մեքենան: Կիեւում հանցագործներին գտնելու համար հատուկ գործողություն է իրականացվում: Վյաչեսլավ Սոբոլեւն ուկրաինացի տնտեսագետ է, գործարար: Նա հանդիսանում է «Մարիո» գիշերային ակումբի սեփականատերը: Նշվում է, որ Սոբոլեւը 5 երեխաների հայր է: Вячеслав Соболев

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր