00:00:00

Թուրքիայում փաստաբան է ձերբակալվել՝ Գերմանիայի օգտին լրտեսության կասկածանքով

17:30, 21 նոյեմբեր 2019 Աշխարհ

Թուրք-գերմանական հարաբերություններում կրկին լարվածություն է առաջացել: Թուրքիայում ձերբակալել են փաստաբանի, որին մեղադրում են Գերմանիայի օգտին լրտեսություն անելու համար: Այս մասին տեղեկացնում է odatv.com կայքը: Ըստ թուրքական աղբյուրի՝ փաստաբանը տեղեկություններ է հավաքել Գերմանիայում ապաստան ստանալ ցանկացող քաղաքացիների մասին: Նշվում է, որ փաստաբանը, որի անունը չի հաղորդվում, Թուրքիայի ոստիկանությունից և դատախազությունից փորձել է ճշտել, թե ապաստան ստանալու համար դիմած քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական գործեր կան, թե ոչ: Աղբյուրը տեղեկացնում է, որ փաստաբանն իր հավաքած տեղեկությունները փոխանցել է Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գերատեսչությանը: Թուրքական աղբյուրի կարծիքով՝ Գերմանիան մտահոգված է, որ տվյալ քաղաքացիների մասին տեղեկությունները կհայտնվեն թուրքական հետախուզության ձեռքերում, իսկ թուրքական ուժային կառույցները կարող են հետապնդում սկսել այդ մարդկանց նկատմամբ: Գերմանիայի արտգործնախարարությունը, արձագանքելով դեպքին, նշել է, որ փաստաբանի գործողություններն օրինական են եղել, և իրենց համար անհասկանալի է նրա ձերբակալման պատճառը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր