00:00:00

Բոլիվիայի նախագահի պաշտոնակատարը խորհրդարանին է հանձնել նոր ընտրությունների անցկացման օրինագիծ

16:10, 21 նոյեմբեր 2019 Աշխարհ

Բոլիվիայի ժամանակավոր կառավարությունը խորհրդարանին է հանձնել օրինագիծ, որով նախատեսվում է չեղարկել հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները եւ նոր քվեարկություն իրականացնել։ Այս մասին տեղեկացրել է պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ժանին Անյեսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք կարծում ենք, որ այս օրինագիծը կարելի է կատարելագործել։ Մենք ցանկանում ենք, որպեսզի այս փաստաթուղթը հիմք վերցվի, որպեսզի հասնենք համազգային փոխզիջման։ Մենք ընդունում ենք, որ դրանում կարող են փոփոխություններ մտցվել»,- ասել է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակվում էր Bolivia TV հեռուստաալիքի եթերում։ Արդարադատության նախարար Ալվարո Կոիմբրան նշել է, որ օրինագիծը «երեք հիմնական նպատակ ունի»՝ չեղարկել հոկտեմբերի 20-ի համընդհանուր ընտրությունների արդյունքները, անցկացնել նոր քվեարկություն եւ նշանակել Բարձրագույն ընտրական դատարանի (ԲԸԴ) նոր անդամներ։ «Մենք պայմաններ ենք ստեղծում, որ արագացնենք ժամկետը, որպեսզի ԲԸԴ անդամներն ընտրվեն օրենքի հրապարակման պահից 15 օրվա ընթացքում»,- ասել է նա։ Նախարարի խոսքով՝ ընտրությունների կազմակերպման օրը կախված է «տեխնիկական հարցերից», եւ դրա մասին կհայտարարեն, երբ ստեղծվեն քվեարկության անցկացմանն անհրաժեշտ պայմաններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր