Քվեարկությունը կայացել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում՝ կուսակցության 24-րդ համագումարի ընթացքում:
Տուսկի օգտին քվեարկել է 491 պատվիրակ, ինչը կազմում է ընդհանուր ձայների 93 տոկոսը, դեմ է քվեարկել 37 պատվիրակ:
Քաղաքական գործիչը ԵԺԿ նախագահի պաշտոնը կստանձնի 2019 թվականի դեկտեմբերի 1-ից՝ այդ պաշտոնում փոխարինելով Ժոզեֆ Դոյլին:
Կուսակցության նորընտիր առաջնորդը նոր պաշտոնում մտադիր է ակտիվորեն պայքարել պոպուլիզմի դեմ:
Հիշեցնենք, որ Տուսկը Եվրոպական խորհրդի նախագահ էր ընտրվել 2014 թվականին և երկրորդ ժամկետով վերընտրվել է 2017 թվականին: