00:00:00

Մալթայի ոստիկանությունը լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության գործով գործարարի է ձերբակալել

00:10, 21 նոյեմբեր 2019 Աշխարհ

Մալթայի ոստիկանությունը լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության գործով գործարարի է ձերբակալել: Գործարարը գտնվել է սեփական զբոսանավի վրա, որը պատրաստվել է լքել Մալթան, սակայն շուտով բռնվել է իրավապահների կողմից, հաղորդում է DW-ը: Նշվում է, որ գործարար Յորջեն Ֆենեկը 17 Black օֆշորային ընկերության ղեկավարն է, որի մասին գրել է հետաքննող լրագրողը: Լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիան սպանվել է 2017 թվականի աշնանը իր մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից: Լրագրողը զբաղվել է կոռուպցիայի մեջ կասկածվող վարչապետի եւ նրա 2 մտերիմ օգնականների գործի հետաքննությամբ: 2018-ի հուլիսին Մալթայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ քննությունը չի կարողացել ապացուցել երկրի վարչապետի կոռուպցիոն կապերը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր