00:00:00

Լատվիան արգելել է ռուսական 9 հեռուստաալիքների հեռարձակումը

02:31, 21 նոյեմբեր 2019 Աշխարհ

Լատվիայի Էլեկտրոնային ԶԼՄ-ների ազգային խորհուրդը որոշել է արգելք սահմանել երկրում ռուսական 9 հեռուստատեսային ալիքների հեռարձակման համար։ INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է էլեկտրոնային ԶԼՄ-ների ազգային խորհրդի նախագահ Իվար Աբոլինշը։ Նրա խոսքով՝ խորհուրդը պետական անվտանգության վարչությունից տեղեկություն է ստացել, որ Լատվիայում ներկա պահին վերահեռարձակվող ծրագրերի ցանկում առկա են ռուսական մեդիահոլդինգի մի քանի ծրագրեր, որոնց հովանավորը ԵՄ պատժամիջոցների ցանկում է հայտնվել։ Խոսքը ռուս գործարար Յուրի Կովալչուկի մասին է։ Ստացված տեղեկության ուսումնասիրման արդյունքում խորհուրդն արգելել է այդ հեռուստածրագրերի վերահեռարձակումը։ Արգելքը տարածվում է Լատվիայի ողջ տարածքի վրա այնքան ժամանակ, քանի դեռ չեն չեղարկվել ԵՄ պատժամիջոցները։ ԵՄ պատժամիջոցները սահմանվել են 2014-ին՝ Ղրիմի՝ ՌԴ-ին միանալուց կարճ ժամանակ անց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր